Փաշինյան. Ֆինանսավորում ենք «Մել» ֆիլմի՝ միայն չեմպիոնի մասին պատմող հատվածը

Փաշինյան. Ֆինանսավորում ենք «Մել» ֆիլմի՝ միայն չեմպիոնի մասին պատմող հատվածը

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը ֆինանսավորում է «Մել» ֆիլմի միայն այն հատվածը, որը չեմպիոնի մասին է, այլ մասեր չեն ֆինանսավորվում: Այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ցուցարարների հետ հանդիպման ժամանակ՝ հավելելով, որ իր ընկալմամբ՝ ֆիլմը մարդու մասին է, չեմպիոնի:

«Հիմա տարբեր երկրների ներկայացուցիչներ մեր չեմպիոնի մասին ֆիլմ են նկարում, իրենք 90% ֆինանսավորումն անում են, ու ասում են՝ քանի որ ձեր երկրի չեմպիոնի մասին է մի փոքր էլ դուք ֆինանսավորենք», - ասել է Փաշինյանը՝ ԿԳՄՍ նախարարության դիմաց բողոքի ակցիա իրականցնող երիտասարդներին:

Փաշինյանն արձագանքել է երիտասարդներից մեկի դժգոհությանը, թե ֆիլմը չեմպիոնի «համասեռամոլ կյանքի» մասին է: «Այն մարդն, ում մասին խոսում եք, եռակի չեմպիոն է, մարդ է, որի պատվին 3 անգամ ՀՀ դրոշը բարձրացվել է ու Հայաստանի հիմն է հնչել»,- ասել է վարչապետը:

Երիտասարդներից հակադարձել է, թե ինչ ուղերձներ այդ ֆիլմից կստանան ապագա սերունդները՝ ասելով, որ դրան զուգահեռ մերժվել են ֆինանսավորումներն ուղղված թագավորների մասին ֆիլմերին ու «Հայ ասպետ» հաղորդմանը: Փաշինյանն նշել է, որ ինքն անձամբ է հրապարակային խոսել հայ թագավորների մասին պատմող ֆիլմ ունենալու անհրաժետության մասին:

Ծանրամարտիկ Մել Դալուզյանի մասին պատմող «Մել» ֆիլմի նկարահանման համար ՀՀ կառավարությունը հատկացրել էր 20 մլն դրամ: Հոկտեմբերի 31-ին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ասել էր, որ իր նախարարության օրոք ոլորտում ցենզուրա չի լինելու:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---