Արծվիկ Մինասյան. Արայիկ Հարությունյանը ենթակա է քրպատասխանատվության 8 նոյեմբերի 2019 - 17:34 AMT PanARMENIAN.Net - ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը քաղաքական շանտաժի միջոցով փորձում է իրավական մեղադրանքների տարափ տեղալ և քրեական օրենսգրքով ենթակա է պատասխանատվության: Ըստ Արծվիկ Մինասյանի՝ նախարարը ենթակա է պատասխանատվության առնվազն երկու հոդվածով՝ սուտ մատնության կամ հանցագործություն պարտակելու, հայտնում է Aysor.am-ը: «Գործ ունենք անպատասխանատու մի անձի հետ, ով ազգային արժեքների վարկաբեկման գործընթաց է ձեռնարկել», - նշել է դաշնակցական գործիչը։ Նա հավելել է, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը փորձում է դաշնակցական երիտասարդների ազնիվ ընդվզումներին որակումներ տալ, նրանց պայքարը կուսակցականացնել։ Սա նշանակում է, որ մարդը չի հասկանում՝ որտեղ է գտնվում և ինչ գործառույթներ ունի, ասել է նա: «Նա ընդհանրապես չի գիտակցում իր պարտականությունները, գործում է հակաօրինական ընթացքով։ Արայիկ Հարությունյանը, կուսակցականացնելով բողոքի ալիքը, պարզ նպատակ է հետապնդում՝ թուլացնել երիտասարդների պայքարը։ Այս մարդը փորձում է ազգային ինքնությունից կտրել մատաղ սերնդին», - ասել է բանախոսը։ Արծվիկ Մինասյանը համոզմունք է հայտնել, որ նախարարի հրաժարականը պահանջող երիտասարդների ցասումն աջակցություն է ստանալու ՀՀ բոլոր բնակավայրերում և հասարակության բոլոր շերտերում, «որովհետև մեր ազգային նկարագիրը որևէ արայիկհարությունյաններ չեն կարող ջարդել»։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մտադիր է օրինագիծ ներկայացնել «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն» առարակները ոչ մասնագտական ֆակուլտետների պարտադիր ուսուցման ուսումնական ծրագրերից հանելու վերաբերյալ: ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը՝ (ՀՅԴ ՀԵՄ) ակցիա է իրականացրել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շենքի դիմաց։Ակցիայի մասնակից երիտասարդները իրենց հետ դատարկ արկղեր էին տարել:Անդրադառնալով ԿԳՄՍՆ բերված արկղերին, որոնց մեջ ակցիայի մասնակիցներն առաջարկել են նախարարի իրերը հավաքել, Հարությունյանը նշել է, թե պատրաստվում է այդ արկղերը լցնել ոլորտին վերաբերող տասնյակ քրեական գործերով և հետ ուղարկել՝ հավելելով, որ իրենք խնդրել են Դատախազությանն ու ՀՔԾ-ին տրամադրել այդ գործերի ցանկերը: Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը Զուրաբիշվիլին դռնփակ հանդիպման է հրավիրել արևմտյան երկրների դեսպաններին Հաջիև․ Ադրբեջանի և ՌԴ ղեկավարությունը ռուս խաղաղապահների վաղաժամ դուրսբերման որոշում է կայացրել Նա նշել է, որ Ադրբեջանի և ՌԴ ՊՆ–ները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ որոշումը կյանքի կոչելու համար |