Վարչապետ. Շահագրգռված ենք խորացնելու երկկողմ կապերը Վատիկանի հետ

Վարչապետ.  Շահագրգռված ենք խորացնելու երկկողմ կապերը Վատիկանի հետ

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը շահագրգռված է խորացնելու երկկողմ կապերը Վատիկանի հետ: Այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար Փոլ Ռիչարդ Գալլագերի հետ հանդիպմանը:

Վարչապետը ողջունել է պարոն Գալլագերի այցը Հայաստան և համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի մեր երկրի ու Վատիկանի միջև հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է հայ ժողովրդի ջերմ վերաբերմունքն անձամբ Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի և Սուրբ Աթոռի նկատմամբ: Այդ առումով, կառավարության ղեկավարը շեշտել է հայ-վատիկանյան ամուր հոգևոր և մշակութային պատմական կապերի փաստը ու նշել, որ դրանք լավ հիմք են հետագա համագործակցության համար:

Փոլ Ռիչարդ Գալլագերը նշել է, որ Սուրբ Աթոռը ևս բարձր է գնահատում Հայաստանի հետ պատմական կապերն ու նշել Հռոմի պապի ջերմ զգացմունքները հայ ժողովրդի նկատմամբ: Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարը հավելել է, որ Հայաստանը Վատիկանում ներկայացված է իր հարուստ պատմական ու հոգևոր ժառանգությամբ, ինչը խոսում է երկկողմ սերտ կապերի վկայության մասին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի ու Սուրբ Աթոռի միջև հարաբերությունների ամրապնդման և զարգացման հետագա քայլերը, մտքեր փոխանակել միջազգային ասպարեզում, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության խնդիրների շուրջ: Կողմերը կարևորել են Հայաստանի և Սուրբ Աթոռի ներդրումը աշխարհում խաղաղության պահպանման գործում:

Նիկոլ Փաշինյանը և Փոլ Ռիչարդ Գալլագերն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի կարագավորման գործընթացին և վերջին զարգացումներին:

 Ուշագրավ
Նա նշել է, որ ՌԴ-ն ՀՀ-ին դիտարկում է որպես դաշնակից և հարձակման ժամանակ կգործարկվեն ՀԱՊԿ-ով նախատեսված մեխանիզմները
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանիհեռախոսազանգերի արգելքի մասին հարցը հատուկ քննչական ծառայությունում չեն մեկնաբանում:
Մնացականյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևն ընդունելու համար