Սլավիկ Հայրապետյանը 10-րդն է Volvo Open Cup 2019-ում

Սլավիկ Հայրապետյանը 10-րդն է Volvo Open Cup 2019-ում

PanARMENIAN.Net - Հայաստանի առաջատար գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը 10-րդ տեղն է գրավել Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում անցկացվող Volvo Open Cup 2019 միջազգային մրցաշարում: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Կարճ ու ազատ ծրագրերի համագումարում 23-ամյա գեղասահորդը հավաքել է 189.50 միավոր: Կարճ ծրագրից հետո Հայրապետյանը 13-րդն էր, իսկ ազատ ծրագրում գրանցել է չորրորդ արդյունքը: Տղամարդկանց մենասահքի մրցմանը մասնակցել է 16 գեղասահորդ:

Սա Սլավիկ Հայրապետյանի առաջին մեկնարկն էր այս մրցաշրջանում: Նոյեմբերի 11-17-ը նա կմասնակցի Էստոնիայի մայրաքաղաք Տալինում կայանալիք Tallinn Trophy միջազգային մրցաշարին։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---