ԼՂՀ նախագահը շնորհավորել է Բարակ Օբամային ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

PanARMENIAN.Net - ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 6-ին շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Բարակ Օբամային: Ուղերձում ասված է. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի եւ իշխանությունների անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ` Ամերիկայի Միացյալ Նահանգների 44-րդ նախագահ ընտրվելու առթիվ: Ընտրություններում Ձեր հաղթանակը դարձել է հիրավի դարակազմիկ իրադարձություն Ամերիկայի եւ համաշխարհային ժողովրդավարության պատմության մեջ: Արցախում բարձր են գնահատում Ամերիկայի Միացյալ Նահանգների դերը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում եւ ամենամյա ֆինանսական օգնությունը, որ տրամադրվում է ԱՄՆ-ի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը: Վստահ եմ, որ Ձեր շահագրգռվածությունը եւ աջակցությունը հայ ժողովրդի առջեւ ծառացած հիմնախնդիրների լուծմանը նոր վարչակազմի գործունեության ընթացքում մեր երկրների միջեւ կապերը էլ ավելի ամուր ու բազմակողմանի կդարձնեն: Կրկին շնորհավորում եմ Ձեզ եւ մաղթում խաղաղություն, երջանկություն, քաջ առողջություն ու բարգավաճում Ձեզ եւ Ձեր բոլոր մերձավորներին»:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---