Թորոսյան. Երևանի շտապօգնությունում աշխատավարձը 10%-ով կբարձրանա

Թորոսյան. Երևանի շտապօգնությունում աշխատավարձը 10%-ով կբարձրանա

PanARMENIAN.Net - Երևանի շտապ բժշկական օգնության ծառայությունում աշխատող 950 աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան 10%-ով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ նշված աշխատակիցներից 300-ը բժիշկներ են:

Նշվում է, որ ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարականով Երևանի շտապ բժշկական օգնության ծառայության ղեկավարության հետ իրականացվել են հաշվարկներ և ներկայացվել են 2020 թվականի Երևանի շտապ բժշկական օգնության աշխատակիցների աշխատավարձի վերանայման առաջարկներ:

«Նախարարության կողմից շարունակվում են ՀՀ մարզերում գործող շտապ բժշկական օգնության ծառայությունների աշխատակիցների աշխատավարձի բարձրացման հնարավորության և դրանց չափի որոշման ուղղված աշխատանքները»,-գրել է Թորոսյանը:

Նոյեմբերի 1-ին նախարար Արսեն Թորոսյանը «ՀՀ 2020 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումների ժամանակ հայտնել էր, որ շտապօգնության բրիգադների բուժաշխատողների աշխատավարձի բարձրացում չի նախատեսվում՝ նշելով, որ բարելավվել են աշխատանքային պայմանները, տրամադրվել է ապահովագրություն:

Տարեսկզբին շտապօգնության մի շարք աշխատակիցներ բողոքում էին ցածր աշխատավարձերից, բժշկական ապահովագրության բացակայությունից:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---