Բոլիվիայի նախագահը հրաժարական է տվել. Ընդդիմությունն ուզում է ձերբակալել նրան

Բոլիվիայի նախագահը հրաժարական է տվել. Ընդդիմությունն ուզում է ձերբակալել նրան

PanARMENIAN.Net - Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը հայտարարել է հրաժարականի մասին երկրում զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին, որոնք սկսվել են նախագահական ընտրությունների առաջին տուրից հետո: Ինչպես հայտնել է Unitel հեռուստաալիքը, Մորալեսի ինքնաթիռը մեկնել է Բոլիվիայի մայրաքաղաքի օդանավակայանից և վայրէջք կատարել բոլիվիական Չիմորե քաղաքում:

Բոլիվիայի ոստիկանությունը հրաժարական տված Մորալեսի հետախուզում է հայտարարել, գրել է Twitter-ում ընդդիմության առաջնորդներից մեկը՝ Լուիս Ֆերնանդո Կամաչոն: Ըստ նրա, զինվորականներն արդեն ձերաբակալել են նախագահական ինքնաթիռը, որով նախկին նախագահը լքել է մայրաքաղաք Լա Պասը: Մորալեսն իր հերթին ապօրինի է անվանել ձերբակալումն իր Twitter-ում, գրել է «Վեդոմոստին»:

Մեքսիկայի ԱԳ նախարար Մարսելո Էբրարդը հայտնել է, որ իր երկիրը պատրաստ է ապաստան տալ Մորալեսին: «Ըստ իր ավանդույթի՝ ապաստան տրամադրելու և չեզոք քաղաքականության, Մեքսիկան Լա Պասում իր դեսպանատան տարածքում ընդունել է Բոլիվիայի օրենսդիր և գործադիր իշխանության 20 ներկայացուցչի: Եթե որոշվի, մենք ապաստան կտանք նաև Էվո Մորալեսին»,-գրել է Էբրարդը Twitter-ում:

Անկարգությունները Բոլիվիայաւոմ սկսվեցին այն բանից հետո, երբ հոկտեմբերի 20-ին ընտրական հանձնաժողովը հայտարարեց նախագահական ընտրություններում Մորալեսի հաղթանակի մասին: Ըստ հանձնաժողովի հաշվարկների, նրա օգտին քվեարկել է ընտրողների 46,9%-ը, իսկ ընդդիմության առաջնորդ Կարլոս Մեսի օգտին՝ 36,7%-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---