Գորիսում հետիոտնային փողոց է կառուցվում, հին քաղաքի դիտակետ (վիդեո) 11 նոյեմբերի 2019 - 11:46 AMT PanARMENIAN.Net - Գորիսում կառուցվում է հետիոտնային փողոց, հին Գորիսի դիտակետ, Գորիսի կարևոր փողոցներից մեկը, որ տասնամյակներ չի նորոգվել, կապիտալ նորոգվում է։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը նոյեմբերի 10-ին աշխատանքային այց է կատարել Սյունիքի և Վայոց Ձորի մարզեր: «Բուդկաներով պատված տարածքն էլ ազատվել է և դառնում է ճեմուղի»,-նշել է նա իր ֆեյսբուքյան գրառման մեջ: Գորիսում վարչապետը ծանոթացել է իրականացվող սուբվենցիոն և այլ ծրագրերի ընթացքին: Մարզում ներկայում իրականացվում են ճանապարհաշինական, ենթակառուցվածքների բարելավման, զբոսաշրջության խթանման մի շարք ծրագրեր:Մասնավորապես, վարչապետին են ներկայացվել Մաշտոցի՝ 670 մետր երկարությամբ փողոցի, ինչպես նաև դեպի Վերիշեն գյուղ տանող 700 մետր ճանապարհի վերանորոգման աշխատանքները, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:Մաշտոցի փողոցի վերանորոգման համար ներդրվել է 250, իսկ Վերին տանող փողոցի համար՝ 153 մլն դրամ: Զեկուցվել է, որ վերջինս չէր վերանորոգվել շուրջ 40 տարի: Բացի ճանապարհների վերանորոգումից, իրականացվում են նաև մայթերի վերակառուցման և սալիկապատման աշխատանքներ: Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Հին Գորիսի վերականգնման ծրագրի ուղղությամբ կատարվող աշխատանքներին, որի շրջանակում վերանորոգվում են քարանձավները, զբոսաշրջիկների համար հիմնվում է Գորիսի կոլորիտին համապատասխան ճեմուղի։ Կապիտալ վերանորոգվում է նաև քաղաքի թատրոնը, որի համար ներդրվել է 500 մլն դրամ: Այնուհետև վարչապետն այցելել է Վերիշեն գյուղ, որը մտնում է խոշորացված Գորիս համայնքի մեջ, ծանոթացել 4-րդ դարի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու շուրջ իրականացվող զբոսաշրջային կենտրոնի կապիտալ բարեկարգման աշխատանքներին: Այստեղ գործելու են նաև տաղավարներ, որոնք զբոսաշրջիկներին կներկայացնեն մարզի զբոսաշրջային գրավչություններն ու կոլորիտը: Ծրագիրը գնահատվում է 100 մլն դրամ: Կառավարության ղեկավարին է ներկայացվել նաև Վերիշենի մարզադպրոցի վերանորոգման աշխատանքները, որոնց համար ծախսվելու է 68 մլն դրամ: Վարչապետին է ներկայացվել նաև Գորիսի քաղաքային մարզադաշտի կառուցման աշխատանքները: Ծրագրով նախատեսվում է, որ մարզադաշտը կունենա 4000 նստատեղ, կբարեկարգվեն հարակից տարածքները: Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը զեկուցել է, որ 2019 թվականին 2017-ի համեմատ սուբվենցիոն ծրագրերը 450 մլն դրամից հասել են 3 մլրդ 900 մլն դրամի: Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն էլ նշել է, որ միայն իր գլխավորած համայնքն իրականացնում է 1,5 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագիր, քաղաքում մեծ թափ է ստացելշինարարությունը, ներդրումային ծրագրեր են իրականացվում զբոսաշրջության ոլորտում: Ըստ քաղաքապետի, առկա է նաև աշխատուժի ներգրավման խնդիր. բանվորի միջին աշխատավարձը Գորիսում կազմում է 180 հազար դրամ։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է, որ ընթացիկ տարվա ընթացքում մարզային համայնքների սեփական եկամուտներն աճել են 2,5 մլրդ դրամով, ինչը ևս խթանել է կառավարության և համայնքների համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի ընդլայնումը: Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Լաքոտ. Եկեք լինենք ճշմարտության և արդարության կողմից Նա նշել է, որ Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օրն է Փայլան. Ապրում ենք այնպիսի Թուրքիայում, ինչպիսին կլիներ Գերմանիան, եթե այնտեղ լինեին Հիտլերի անունով փողոցներ ու դպրոցներ Նա նաև հարգանքի տուրք է մատուցել այն եզակի պաշտոնյաներին, որոնք չեն կատարել ցեղասպանության վերաբերյալ որոշումը Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը Նա կարևորել է Հայաստանի և հայ ժողովրդի՝ մասնավորապես Բելգիայի հայ համայնքի հետ բարեկամական հարաբերությունները Արամ Ա–ն՝ Էրդողանին․ Քո պապերի կողմից կոտորվեցին մեր պապերը՝ մի փորձիր Սփյուռքը հակադրել Հայաստանին Նա նշել է, որ Ապրիլի 24-ը սոսկ նահատակների ոգեկոչումի օր չէ, այլ պահանջատիրական կամքը առավել ամրացնելու կոչ է |