Փաշինյանը՝ Լավրովին. ՌԴ հետ հարաբերությունները նոր դինամիկա են ստացել11 նոյեմբերի 2019 - 11:57 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո Ռուսաստանի հետ հարաբերությունները նոր դինամիկա են ստացել: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ Երևանում կայացած հանդիպման ժամանակ: Փաշինյանն ընդգծել է, որ նախարարի այցը նոր խթան կհաղորդի հայ-ռուսական հարաբերություններին՝ նշելով, որ ինքը շատ լավատեսորեն է վերաբերում երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացմանը: «Վարչապետ ընտրվելու պահից ի վեր մեր հարաբերություններում նոր դինամիկա է առկա: Վերջերս պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ իմ պաշտոնական այցը Ռուսաստան տեղի է կունենա հաջորդ տարի, որին կհետևի Ռուսաստանի նախագահի պաշտոնական այցը Հայաստան»,- ասել է Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը կհասնի $2 մլրդ-ի: Սերգեյ Լավրովն իր հերթին ընդգծել է, որ բոլոր ուղղություններով շատ սերտ կապեր կան Հայաստանի և Ռուսաստանի միջև՝ հավելելով, որ իրենք ուրախ են, որ առևտրային հարաբերությունները զարգանում են և կայուն աճում: ՌԴ ԱԳՆ ղեկավարը նաև փոխանցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ողջույնները: «Նրանք շատ լավ են արտահայտվում պարբերաբար շփումների մասին: Ձեր երկրում տեղի ունեցած փոփոխությունները չեն խանգարել մեր հարաբերություններում շարունակականության ապահովմանը, ռազմավարական և դաշնակցային գործընկերության հաստատմանը բոլոր ոլորտներում», - ասել է Լավրովը՝ հավելելով նաև, որ շնորհավորում է Հայաստանին ԵԱՏՄ-ում արդյունավետ նախագահության համար: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |