Լավրով. ՌԴ-ն համար 1 ներդրողն է ՀՀ-ում

Լավրով. ՌԴ-ն համար 1 ներդրողն է ՀՀ-ում

PanARMENIAN.Net - Ռուսաստանը համար 1 ներդրողն է Հայաստանում: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ:

«Մենք ուրախ ենք, որ երկկողմ առևտուրը զարգանում է: Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետության համար առաջատար գործընկեր է, թիվ մեկ ներդրողը»,- նշել է նա, հայտնում է Shantnews.am-ը:

Լավրովն ընդգծել է Հայաստանի և Ռուսաստանի տնտեսական գերատեսչությունների սերտ համագործակցությունը, տեղեկացրել՝ 2020-ին Հայաստանում ռուս-հայկական միջտարածաշրջանային ֆորում կանցկացվի: ՌԴ ԱԳ նախարարը հիշեցրել է՝ 2019-ին Հայաստանում հյուրընկալվել են ՌԴ պաշտպանության և առողջապահության նախարարները, սերտ շփումներ կան բոլոր ուղղություններով:

Լավրովը նաև ասել է, որ Բիշքեկում մոտ երկու շաբաթից տեղի կունենա ՀԱՊԿ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը:

Նիկոլ Փաշինյանն իր հերթին հույս է հայտնել, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը կհասնի $2 մլրդ-ի:

Սերգեյ Լավրովն իր հերթին ընդգծել է, որ բոլոր ուղղություններով շատ սերտ կապեր կան Հայաստանի և Ռուսաստանի միջև՝ հավելելով, որ իրենք ուրախ են, որ առևտրային հարաբերությունները զարգանում են և կայուն աճում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---