ՀՀ-ն բնակչության կողմից անվտանգ համարվող երկրների 7-յակում է11 նոյեմբերի 2019 - 14:45 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի և Շվեյցարիայի բնակիչներն իրենց անվտանգ են զգում իրենց երկրների փողոցներում գիշերային ժամերին: Այդ են վկայում ամերիկյան հանրային կարծիքի ուսումնասիրման ինստիտուտի՝ Gallup-ի (չշփոթել ՀՀ-ում գործող Gallup International-ի հետ), «Օրենք և կարգ 2019» (Law and Order Index 2019) հարցման արդյունքները: Կազմակերպության աշխատակիցները մասնակիցներին հարցրել են, թե արդյոք նրանք իրենց անվտանգ են զգում գիշերային ժամերին: Ինչպես Հայաստանում, այնպես էլ Շվեյցարիայում հարցվածների 89%-ը դրական պատասխան է տվել: Ըդհանուր առմամբ Հայաստանը հարցման արդյունքում 85 միավոր է հավաքել՝ զբաղեցնելով 11-րդ հորիզոնականը և կիսելով այն Ֆրանսիայի, Իռլանդիայի, Ճապոնիայի, Շվեդիայի, Մյանմայի և Սաուդյան Արաբիայի հետ: Որքան բարձր է միավորը, այնքան մեծ է բնակչության տոկոսը, որն ասել է, որ անվտանգ է իրեն զգում: Հարցման մասնակիցները պատասխանել են հետևյալ հարցերի՝ վստահում են արդյոք ոստիկաններին, անվտանգ են զգում արդյոք՝ գիշերային ժամերին միայնակ զբոսնելիս, արդյոք վերջին 12 ամսում նրանցից գումար կամ գույք են գողացել, և արդյոք նրանք ենթարկվել են հարձակման կամ թալանի: Այդպես, ընդհանուր վարկանիշում Հայաստանն առավել առաջատար դիրքում է, քան Ավստրալիան, ԱՄՆ-ն, Իտալիան, Բելգիան և այլ երկրներ: Վարկանիշի առաջատարն է Սինգապուրը, որը 97 միավոր է հավաքել: Ամենավատ վիճակն Աֆղանստանում է՝ 38 միավոր: Հարևան երկրներում հետևյալ պատկերն է՝ եթե Հայաստանի ընդհանուր միավորը 85 է, ապա Վրաստանինը 86 է, իսկ Ադրբեջանինը՝ 89: Gallup-ի հարցման շրջանակում հարցերին պատասխանել է մոտ 152,000 մեծահասակ աշխարհի 142 երկրում: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |