Լավրով. Առանց ԼՂ ժողովրդի համաձայնության որևէ պայմանավորվածության հասնել չի ստացվի

Լավրով. Առանց ԼՂ ժողովրդի համաձայնության որևէ պայմանավորվածության հասնել չի ստացվի

PanARMENIAN.Net - Առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համաձայնության որևէ պայմանավորվածության հասնել չի ստացվի: Անդրադառնալով ԼՂՀ կարգավորման հարցին՝ այս մասին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:

«Բոլորին հասկանալի է, որ առանց Լեռնային Ղարաբաղի համաձայնության որևէ համաձայնագիր կնքելն անհնար է: Հայաստանն այն պարզապես չի ստորագրի: Ուզում եմ նշել, թե մեր հանդիպման ընթացքում ինչ ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հիշեցրերց իր հանրային ելույթը, որտեղ նշել էր, որ վերջնական համաձայնագիրը պետք է հաշվի առնի Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի հետաքրքրությունները: Սրա հետ դժվար է վիճել»,- նշել է Լավրովը:

Պատասխանելով հարցին, թե ինչպես է տեսնում ինքը Ղարաբաղյան հարցի լուծումն այն դեպքում, երբ Ադրբեջանը հակված է այն դիտարկել տարածքային ամբողջականության տեսակետից, Լավարովը կրկնել է Փաշինյանի բանաձևը՝ համաձայնագիրը պետք է հաշվի առնի բոլոր երեք կողմերի հետաքրքրությունները:

«Տարածքային ամբողջականության սկզբունքը, ինքնորոշումը և վեճերի բացառապես խաղաղ կարգավորման սկզբունքներն ամրագրված են երկրների միջև քննարկված փաստաթղթերի բոլոր տարբերակներում: Ցանկացած դեպքում, վերջնական որոշումը պետք է հաշվի առնի բոլոր այս սկզբուքները: Սրա հետ չեն վիճում ոչ Երևանը, ոչ Բաքուն»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Հայաստան է այցելել նոյեմբերի 10-ին, նոյեմբերի 11-ին նա հանդիպել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---