ԲԴԽ. Հայկ Հովհաննիսյանը չի պնդել հրաժարականի դիմումը, դեռ պաշտոնավարում է

ԲԴԽ. Հայկ Հովհաննիսյանը չի պնդել հրաժարականի դիմումը, դեռ պաշտոնավարում է

PanARMENIAN.Net - Բարձրագույն դատական խորհրդի նոյեմբերի 11-ի նիստում քննարկվել է Խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանի հրաժարականի հարցը: Այս մասին հաղոդրում են ԲԴԽ մամուլի ծառայությունից՝ նշելով, որ խորհրդի անդամների հորդորով` նիստին մասնակցել է նաև Հովհաննիսյանը և շուրջ 2 ժամ տևած քննարկումներից հետո գործընկերները խորհուրդ են տվել չպնդել հրաժարականի դիմումը:Նշվում է, որ Հովհաննիսյանը չի պնդել իր հրաժարականի դիմումը և շարունակելու է պաշտոնավարել:

Դատական բարեփոխումների համատեքստում Հովհաննիսյանը ներկայացրել է այն ծրագրերն ու գաղափարները, որոնց, իր կարծիքով, պետք է առաջնահերթություն տրվի։

«Ծավալված ակտիվ քննարկումների արդյունքում Խորհրդի նիստին ներկա բոլոր անդամները կարևորել են առաջ քաշված խնդիրների խորքային և առաջնային բնույթը։ Նշվել է, որ արդեն իսկ նախաձեռնված և պլանավորվող աշխատանքների բարեհաջող իրագործման համար կարևոր է, որպեսզի Հայկ Հովհաննիսյանը մնա և շարունակի Խորհրդում իր աշխատանքներն իր գործընկերների հետ միասին»,- ասվում է ԲԴԽ հաղորդագրութան մեջ:

ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը նոյեմբերի 11-ի առավոտյան ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ հրաժարական է ներկայացնում, քանի որ «Բարձրագույն դատական խորհրդի, որպես անկախ սահմանադրական մարմնի, գործունեությունն այդպես էլ չի համապատասխանում դատական խորհուրդների միջազգային լավագույն փորձին»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---