Աբդուլլահ Գյուլը հրավիրում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին Ստամբուլ 7 նոյեմբերի 2008 - 14:43 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հանդես է եկել նախաձեռնությամբ` մոտ ապագայում Ստամբուլում Հայաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպում կազմակերպելու վերաբերյալ: Իր մտադրության մասին Թուրքիայի նախագահը հայտարարել է Իլհամ Ալիեւի Անկարա կատարած այցի ժամանակ, եւ, ինչպես հաղորդում են դիվանագիտական աղբյուրները, Ադրբեջանի նախագահն արդեն տվել է իր համաձայնությունը եռակողմ հանդիպում անցկացնելու համար: Նույն աղբյուրների հաղորդմամբ, եռակողմ հանդիպման կոնկրետ վայրն ու ամսաթիվը դեռեւս որոշված չէ, սակայն ակնկալվում է, որ այն տեղի կունենա մի քանի ամսվա ընթացքում: Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը նշել է, որ գագաթնաժողովի անցկացման վայրն ու ամսաթիվը կորոշի թուրքական կողմը, իսկ նախագահների եռակողմ հանդիպման օրակարգը չի սահմանափակվի ղարաբաղյան հակամարտության խնդրի քննարկմամբ: Նրա խոսքերով, հանդիպման շրջանակներում կարծարծվեն պաշտոնական Երեւանի, Անկարայի ու Բաքվի համար հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Կարծարծվի նաեւ Թուրքիայի նախաձեռնությունը Կովկասյան պլատֆորմի ստեղծման վերաբերյալ, հաղորդում է թուրքական Todays Zaman-ը: Վերլուծաբանները գտնում են, որ Թուրքիայի այս նախաձեռնությունը կապված է Հայոց ցեղասպանության հարցը լռության մատնելու ձգտման հետ, քանի որ ենթադրվում է, որ գագաթնաժողովը կանցկացվի ապրիլի 24-ին: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ-ի դիմաց խուլիգանության վարույթով 3 անձի մասով նախաքննությունն ավարտվել է Նրանցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, մեկի նկատմամբ՝ տնային կալանքը Fastex-ը UEFA Еuro 2024-ի ցուցադրման հովանավոր է Ֆուտբոլային մրցաշարում ընդհանուր առմամբ կկայանա 51 հանդիպում ԵՄ դիտորդները սահմանին արտասովոր շարժ կամ միջադեպ չեն նկատել ԵՄ դիտորդական առաքելությունն արձագանքել է Ադրբեջանի ՊՆ-ի կողմից տարածվող ապատեղեկատվությանը Պայմանագրային զինծառայողի դի է հայտնաբերվել հրազենային վնասվածքով Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն |