ԻՊ-ն ստանձնել է հայ հոգևորականների սպանության պատասխանատվությունը

ԻՊ-ն ստանձնել է հայ հոգևորականների սպանության պատասխանատվությունը

PanARMENIAN.Net - Սիրիայում Ղամիշլիի Հայ Կաթողիկե համայնքի հովվապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանի ու նրա հոր՝ Տեր Աբրահամ քահանա Պետոյանի սպանության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Այս մասին Rudaw հեռուստաընկերությունը հայտնել է Twitter-ի իր էջում:

Նոյեմբերի 11-ին Սիրիայում ահաբեկիչները Դեր Զորի ճանապարհին կրակ են բացել Ղամիշլիի Հայ կաթողիկե համայնքի հովվապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանին և նրա հորը` քահանա Տեր Աբրահամ Պետոյանի ուղղությամբ: Հոգևորականներն այնտեղ էին ուղևորվում պարզելու համար կաթողիկե եկեղեցու վիճակը:

Կրակոցներից Հայ կաթողիկե համայնքի հովվապետի հայրը տեղում մահացել է, րոպեներ անց զոհվել է նաև հովվապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանը: Մեքենայում էր նաև Հասիչեի եկեղեցու սարկավագ Ֆաթի Սանոն, որը վիրավորվել է:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---