Եվս 40-45,000 մեքենա կներկրվի ՀՀ մինչև 2019-ի ավարտը (վիդեո) 12 նոյեմբերի 2019 - 11:40 AMT PanARMENIAN.Net - 2019-ին (նոյմբերի 1-ի դրությամբ) Հայաստան է ներկրվել 140,000 մեքենա, իսկ մինչև տարեվերջ դրանց քանակը կհասնի 180-185,000-ի: Այդ մասին ԱԺ նիստում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։ 2017-ին ՀՀ ներկրվել է 34,000, 2018-ին՝ 67, 000 մեքենա: Մելքումյանը նշել է, որ արդյունքում պետբյուջեն ստացել է մոտ 180 միլիոն դոլարի համարժեք գումար՝ մաքսատուրք և ԱԱՀ, իսկ մինչև տարեվերջ այդ թիվը կհասնի 250 միլիոնի։ Պատգամավորը նշել է նաև. «Ցանկանում ենք, որ ժամանակավորապես, 1 տարով, ավտոմեքենաներ ներկրող ֆիզիկական անձնաց հնարավորություն տրվի վերակազմակերպվել իրավաբանական անձանց, այլապես 20-25,000 մարդ կհայտնվի կտրուկ փոփոխված իրավիճակում և դա լուրջ խնդիրներ կառաջացնի»: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը մերժել է առաջարկը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |