Եվս 40-45,000 մեքենա կներկրվի ՀՀ մինչև 2019-ի ավարտը (վիդեո)

Եվս 40-45,000 մեքենա կներկրվի ՀՀ  մինչև 2019-ի ավարտը

PanARMENIAN.Net - 2019-ին (նոյմբերի 1-ի դրությամբ) Հայաստան է ներկրվել 140,000 մեքենա, իսկ մինչև տարեվերջ դրանց քանակը կհասնի 180-185,000-ի: Այդ մասին ԱԺ նիստում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։

2017-ին ՀՀ ներկրվել է 34,000, 2018-ին՝ 67, 000 մեքենա:

Մելքումյանը նշել է, որ արդյունքում պետբյուջեն ստացել է մոտ 180 միլիոն դոլարի համարժեք գումար՝ մաքսատուրք և ԱԱՀ, իսկ մինչև տարեվերջ այդ թիվը կհասնի 250 միլիոնի։

Պատգամավորը նշել է նաև. «Ցանկանում ենք, որ ժամանակավորապես, 1 տարով, ավտոմեքենաներ ներկրող ֆիզիկական անձնաց հնարավորություն տրվի վերակազմակերպվել իրավաբանական անձանց, այլապես 20-25,000 մարդ կհայտնվի կտրուկ փոփոխված իրավիճակում և դա լուրջ խնդիրներ կառաջացնի»:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը մերժել է առաջարկը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---