2 նոր նամականիշ՝ նվիրված «Ֆլորա և ֆաունա. Հայաստանի ֆլորա և ֆաունա» թեմային

2 նոր նամականիշ՝ նվիրված «Ֆլորա և ֆաունա. Հայաստանի ֆլորա և ֆաունա» թեմային

PanARMENIAN.Net - Նոյեմբերի12-ին ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունում, «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից մարվել և շրջանառության մեջ է դրվել երկու նամականիշ՝ նվիրված «Ֆլորա և ֆաունա. Հայաստանի ֆլորա և ֆաունա» թեմային:

230 և 330 ՀՀ դրամ անվանական արժեքներով նամականիշերը տպագրված են Ֆրանսիայի Cartor տպագրատանը՝ յուրաքանչյուրը 30 000 տպաքանակով: Նամականիշերի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի նկարիչ-դիզայներ Աշխեն (Միլա) Խանձրածյանը:

230 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է ճյուղի վրա նստած Երկնագույն ալկիոնը, որը 2019 թվականին Հայաստանի Թռչունների պահպանման միության կողմից կազմակերպված հասարակական հարցման արդյունքում արժանացել է «Տարվա թռչուն» կոչմանը:

330 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է Կովկասյան ընձառյուծը, քանի որ 2019 թվականը Հայաստանի Հանրապետության կառավարությունը հռչակել է կովկասյան ընձառյուծի տարի։ Կենդանիները պատկերված են իրենց բնորոշ միջավայրում՝ կատարված գեղարվեստական ոճով:

Նամականիշի մարումն իրականացրել են ՀՀբարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Արմեն Աբրոյանը, ՀՀ շրջակա միջավայրի փոխնախարար Վարդան Մելիքյանը, «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ավագյանը, ՀՀ Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը, հայտնում է «Հայփոստ» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունը:

Կովկասյան ընձառյուծը ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում ամենավտանգված կենդանատեսակներից է: Ներկայումս կովկասյան ընձառյուծը գրանցված է ՀՀ կենդանիների Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---