2015-2018թթ. մոտ 2200 ՀՀ քաղաքացի կացության իրավունք է ստացել Վրաստանում

2015-2018թթ. մոտ 2200 ՀՀ քաղաքացի կացության իրավունք է ստացել Վրաստանում

PanARMENIAN.Net - 2015-2018թթ. մոտ 2200 ՀՀ քաղաքացի կացության իրավունք է ստացել Վրաստանում: Այդ մասին ասվում է Վրաստանի 2019թ. միգրացիոն տեղեկատուում, որը հրապարակվել է միգրացիայի կառավարական հանձնաժողովի կայքում:

Այդպիսով, Հայաստանը 3-րդ տեղում է այն երկրների ցանկում, որոնց քաղաքացիները նշված ժամանակահատվածում կացության իրավունք են ստացել Վրաստանում: 2015-2018, Վրաստանում նման իրավունք ստացողների ընդհանուր թիվը կազմում է 20,800 օտարերկրացի, գրում է ՌԻԱ Նովոստին:

Առաջին տեղում ՌԴ քաղաքացիներն են՝ գրեթե 9 000 մարդ՝ 44 %: Երկրորդ տեղում Ադրբեջանն է՝ մոտ 3000 մարդ: ՀՀ-ին հաջորդում է Ուկրաինան՝ 1700 մարդ ցուցանիշով:

Նշված ժամանակահատվածում տրամադրվել է կացության իրավունքի ավելի քան 31,000 ժամանակավոր վկայական: Նման վկայական առավելապես ստացել են Իրանի քաղաքացիները՝ ավելի քան 7 000 մարդ, հաջորդում են Հնդկաստանի քաղաքացիները՝ ավելի քան 5 000 մարդ, երրորդ տեղում ՌԴ քաղաքացիներն են՝ ավելի քան 4 000 մարդ:

Նշված տվյալներում ասվում է, որ վերջին 4 տարում նման փաստաթղթերի տրամադրման, ինչպես նաև, մերժումների աճ է նկատվում:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---