Քայլակով տեղաշարժվողին սպասարկելուց հրաժարված երթուղայինի վարորդներին խիստ նկատողություն է արվել

Քայլակով տեղաշարժվողին սպասարկելուց հրաժարված երթուղայինի վարորդներին խիստ նկատողություն է արվել

PanARMENIAN.Net - Երևանի ներքաղաքային թիվ 30 երթուղին սպասարկող 3 միկրոավտոբուսների վարորդներ չեն կանգնել կանգառում և հրաժարվել են սպասարկել քաղաքացուն, ենթադրաբար, տեսնելով, որ նա հաշմանդամություն ունի՝ քայլակով է տեղաշարժվում: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում նոյեմբերի 11-ին հայտնել էր օգտատեր Արտակ Դավթյանը, որին էլ առնչվում է դեպքը:

Դավթյանին չեն սպասարկել Դավթաշեն Օլիմպավանի կանգառում։

Դեպքին արձագանքել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Նա հայտնել է, որ կատարված ուսումնասիրության արդյունքում երթուղին սպասարկող ընկերությունը կարգազանց վարորդներին հայտարարել է խիստ նկատողություն՝ վերջին զգուշացումով:

«Կանխելով տրանսպորտի ընդհանուր վատ վիճակին ու վարորդների խնդիրներին վերաբերող քոմենթները, նշեմ, որ տրանսպորտի լուրջ խնդիր ունենալը չի նշանակում, որ հանրային տրանսպորտում թույլատրելի է որեւէ խտրականություն»,-ասվում է Կարապետյանի գրառման մեջ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---