«Իմ քայլի» պատգամավոր. Հոմոսեքսուալիզմից վախը լատենտ գեյերի մոտ է արտահայտված12 նոյեմբերի 2019 - 18:28 AMT PanARMENIAN.Net - Զիգմունդ Ֆրոյդն ասել է, որ միասեռականությունից վախը մեծամասամբ արտահայտված է լատենտ գեյերի մոտ: Այս մասին ԱԺ նիստերի ամբիոնից հայտնել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների հայտարարություններին: «Իմ քայլի» պատգամավորը նշել է, թե ընդդիմադիր խմբակցության կողմից քաղաքական կեղծ օրակարգ է որդեգրվում: «Աշխարհահռչակ հոգեբան, հոգեվերլուծաբան Զիգմունդ Ֆրոյդը, ով կանգնած է հոգեբանության, բժշկագիտության, սոցիոլոգիայի, մարդաբանության հիմունքներում, մի այսպիսի վարկած է առաջ տարել, ուրեմն՝ հոմոֆոբիան և առհասարակ վախը հոմոսեքսուալիզմից և միասեռականությունից, ճնշող մեծամասնության դեպքում, արտահայտված է այսպես վառ այն մարդկանց մոտ, ովքեր լատենտ գեյեր են: Ես չեմ ասել, Զիգմունդ Ֆրոյդն է ասել»,- եզրափակել է պատգամավորը: Պատասխանելով նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին՝ Պողոսյանը նշել է, թե բնավորության վատ գիծ ունի՝ լավ հիշողությունը և շատ լավ հիշում է, թե ով, ինչ ճանապարհ է անցել: «Քաղաքականացված եմ 17 տարեկանից`գիտակից կայքնիս վերջին 20 տարին: Ես արտակարգ հիշում եմ՝ ով ինչ ճանապարհ է անցել, ուր է անցել, ինչպես և ինչի համար,- ասել է պատգամաորը՝ հավելելով,-այս ամբիոնից որ դուք մատ եք թափ տալիս, թե ով՝ ինչ և ում կարող է հիշեցնել, խնդրում եմ՝ ապրեք, անցեք ձեր քաղաքական կյանքն այնպես, որ այստեղ նստած չամաչեք, որ ինչ-որ մեկը քաղաքական հետագծի մասին ձեզ հիշեցնում է»: Պողոսյանն անդրադարձել է նաև Լուսավոր Հայաստան խմբակցության քվեարկություններին՝ ասելով, թե լիբերալ կուսակցության քվեարկությունն իր մոտ կոգնիտիվ դիսոնանս է առաջացրել: Նոյեմբերի 12-ին ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն օրենքի նախագիծ էր առաջարկում, որով կարգելվի«նույնասեռականների և սեռափոխված անձանց» կողմից երեխա որդեգրելը: Օրենքի նախագիծը չընդունվեց,ՀՀ օրենսդրությունն արդեն նման արգելք սահմանում է: Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |