Աբրահամյան. Թալիշի վերակառուցումից հետո 46 ընտանիք է վերադարձել13 նոյեմբերի 2019 - 10:53 AMT PanARMENIAN.Net - Թալիշի վերակառուցումից հետո այս պահին արդեն 46 ընտանիք վերադարձել է հայրենի գյուղ, ևս 5 ընտանիքի վերադարձն ընթացքի մեջ է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը։ «Բացի նրանից, որ գյուղն ունի ապրելու համար նախատեսված բոլոր պայմանները՝ նոր դպրոց, մանկապարտեզ, բուժկետ, հանդիսությունների տուն, գյուղապետարան, հետ վերադարձած ընտանիքների համար նախատեսված տներն ամբողջությամբ կահավորված են»,- նշել է Աբրահամյանը։ Թալիշը Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի գյուղերից է: 2016 ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանցիներին հաջողվել էր մտնել գյուղ, նրանք գնդակահարել էին այնտեղ մնացած մի քանի խաղաղ բնակչի: Ապրիլյան պատերազմից որոշ ժամանակ անց մեկնարկեց Թալիշ գյուղի վերաբնակեցումը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանի հետ պետսահմանի մոտ 10-12 կմ–ն արդեն կարելի է սահմանազատված համարել Նա նաև խոսել է հայկական կողմի հետ կանոնավոր շփումների մասին Պատել․ ԱՄՆ–ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը «Դա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ճանապարհին»,–ասել է նա Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս |