Ջրի ազգային խորհուրդը կլուծարվի

Ջրի ազգային խորհուրդը կլուծարվի

PanARMENIAN.Net - Ջրի ազգային խորհուրդը կլուծարվի: Ազգային ժողովն ընդունել է օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ: Կառույցի գործառույթները կփոխանցվեն Շրջակա միջավայրի նախարարությանը:

Օրինագծի ընդունմանը կողմ է քվեարկել 100 պատգամավոր:

Ջրի ազգային խորհրդի նոր կազմը հաստատվել էր 2018-ի օգոստոսին:

Ջրի ազգային խորհուրդը ջրային ռեսուրսների կառավարման բնագավառում բարձրագույն խորհրդատվական մարմին էր, որը միջբնագավառային մասնակցության միջոցով քննարկում և առաջարկություններ էր ներկայացնում ջրի ազգային քաղաքականության, ջրի ազգային ծրագրին ու բնագավառին վերաբերող այլ իրավական ակտերի վերաբերյալ: Խորհրդի լիազորությունները սահմանված էին ՀՀ ջրային օրենսգրքով

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---