ԲՀԿ պատգամավոր. Ո՞վ է ասել՝ կառավարությունը կամ օրենքները շատ որակյալ են, որ կողմ ենք քվեարկում13 նոյեմբերի 2019 - 11:17 AMT PanARMENIAN.Net - Հեղափոխությունների ժամանակ մակընթացություններն ու տեղատվությունները շատ են, բայց խոշորները մնում են և՛ դրանցից առաջ, և՛ հետո: Այս մասին Ազգային ժողովի նիստի ժամանակ ասել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով նոյեմբերի 12-ի ԱԺ ելույթներին և դրանց արձագանքներին: Նոյեմբերի 12-ին ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն օրենքի նախագիծ էր առաջարկել, որով արգելվում էր «նույնասեռականների և սեռափոխված անձանց» կողմից երեխա որդեգրելը: Պետրոսյանը հարցադրում էր արել, թե կուզեին կողմ քվեարկող պատգամավորները, որ իրենց ընտանիքներում լիներ «նման երևույթ»: Հարցը վրդովվեցրել էր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին և քննադատության առիթ դարձել մի շարք պատգամավորների կողմից: «Պատգամավորն ազատ իր հարցադրումն անում է մերժված օրենքի շրջանակում, 15-20 հոգի կազմակերպված սկսում են այդ ելույթի դեմ հակադարձել: Ի՞նչ ենք մենք ուզում: Երբ Գևորգ Պետրոսյանը խոսում է, մեր ամբողջ խմբակցության տեսակետն է, մենք կողմ ենք դրան, դու ուզու՞մ եք ցուցումներ տալ մեզ: Չի հաջողվի»,- ասել է Մելքումյանը՝ հավելելով, որ եթե այդ ճանապարհով գնան, իշխանությունը կդնի պառլամենտական ժողովրդավաության ճգնաժամի սկիզբը: Պատգամավորն անդրադարձել է նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի ելույթին՝ նշելով, որ նա ցանկանում է ցուցումներ տալ երկու քաղաքական ուժերի, որպեսզի նրանք հիմնավորումներ ներկայացնեն քվեարկության համար: «Մենք պետք է վերաիմաստավորենք այս մերժումների և քննարկումների որակը, ո՞վ է ասել, որ կառավարությունը կամ այլ օրենքներ շատ որակյալ են, որ մենք կողմ ենք քվեարկում: Մենք մեր կուսակցական շահը սոտրադասում ենք պետական շահին. կարող է 1 դրույթ դրական է, 9 դրույթ՝ վիճահարույց»,- ասել է Մելքումյանը՝ նշելով, որ կան քաղաքական և մասնագիտական որոշումներ, և ամեն ինչ հիմնավորում ունի: Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․Եթե Տավուշում տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի՝ նոր տներ կկառուցի Վարչապետի խոսքով՝ խնդիրները, որ տեղ-տեղ ծագում են հայկական կողմի համար, հնարավոր է, որ ծագեն նաև Ադրբեջանի համար Բագրատ սրբազան. Այս գործընթացը պետք է կասեցվի Նա հավելել է, որ Տավուշի մարզը պետք է ամրոց դարձնել Տավուշցիները կրկին բողոքի են դուրս եկել Նրանք ընդգծել են, որ իրենց բոլորովին այլ կերպ են ներկայացրել իրավիճակը Գուտերեշը կոչ է արել Ադրբեջանին և ՀՀ–ին լուծել բոլոր հարցերը հարաբերությունների կարգավորման համար Գլխավոր քարտուղարն ուշադիր հետևել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին |