Ծառուկյանը՝ միասեռականներին երեխա որդեգրելու արգելքի մասին. Հալալ է, Պետրոսյան Գևորգի ցավը տանեմ

Ծառուկյանը՝ միասեռականներին երեխա որդեգրելու արգելքի մասին. Հալալ է, Պետրոսյան Գևորգի ցավը տանեմ

PanARMENIAN.Net - ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ԱԺ ամբիոնից ԲՀԿ-ական պատգամավորԳևորգ Պետրոսյանի առաջարկին՝ օրենքով արգելել նույնասեռականների և սեռափոխվածների միասեռ ամուսնությունները և նրանց երեխա որդեգրելու իրավունքը, ասել է, որ ԲՀԿ պատգամավորին հալալ է, նա շատ հարգալից ներկայացրել է կուսակցության տեսակետը:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք կիսում է ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանի հայտարարությունը, որ Գևորգ Պետրոսյանին հալալ է այս հարցը օրակարգ բերելու համար՝ չնայած, որ դրանից հետո Պետրոսյանը հայտնվեց իշխանական պատգամավորների թիրախում՝ Ծառուկյանն ասել է. «Այո, հալալ է, Պետրոսյան Գևորգի ցավը տանեմ»,-հայտնում է Aysor.am-ը:

«Առաջին քրիստոնյա ազգն ենք, մեզ համար անընդունելի է, որ կարող են համսեռամոլները երեխա որդեգրել ու այդ երեխային դաստիարակել, ո՞վ կարող է պատկերացնել, թե այդ երեխան ինչ կարող է լինել: Մենք ավանդական ազգ ենք: ԲՀԿ-ի համար, սկսած Գագիկ Ծառուկյանից, դա անընդունելի է: Թող ասեն՝ մենք հետամնաց ենք»,-հավելել է ԲՀԿ առաջնորդը:

Պնդմանը, որ դեռևս չեն եղել դեպքեր, երբ միասեռականները ՀՀ-ում երեխա որդեգրեն, Ծառուկյանն ասել է, որ անկախ ամեն ինչից՝ այդ արգելքը պետք է ամրագրված լինի օրենքով:

Դիտարկմանը, թե ինչո՞ւ այդ հարցի քննարկման ժամանակ մեծ աղմուկ բարձրացավ ԱԺ նախագահի ու ԲՀԿ-ական պատգամավորի միջև, Ծառուկյանն ասել է, որ իրենք ոչ մի աղմուկ չեն բարձրացրել: «Կարող եք 7 անգամ միացնել նայել, որևիցե վիրավորական բան չկա», - հավելել է Ծառուկյանը:

ՀՀ ընտանեկան օրենսգրքում լրացում կատարելու օրենքի նախագծի համահեղինակ, ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ԱԺ նիստի ժամանակ, խոսելով նախագծի մասին, ասել է, թե այն վերաբերում է «նույնասեռականների և սեռափոխված անձանց» կողմից երեխա որդեգրելու արգելքին, ապա հարցրել պատգամավորներին` կուզեին իրենց ընտանքիներում «նմանտիպ երևույթ» լիներ:

Նոյեմբերի 12-ին ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն օրենքի նախագիծ է առաջարկել, որով կարգելվի «նույնասեռականների և սեռափոխված անձանց» կողմից երեխա որդեգրելը: Օրենքի նախագիծը չընդունվեց, ՀՀ օրենսդրությունն արդեն նման արգելք սահմանում է:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---