ԱԺ նախագահի ԱԽ նիստերին իրավունքի ուժով մասնակցելու առաջարկը չի ընդունվել

ԱԺ նախագահի ԱԽ նիստերին իրավունքի ուժով մասնակցելու առաջարկը չի ընդունվել

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի նախագահին Անվտանգության խորհրդի նիստերին օրենքի ուժով մասնակցելու իրավունք տվող առաջարկը չի ընդունվել: Օրինագիծը, որ ներկայացրել էր Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանը, առաջին ընթերցմամբ չի ընդունվել:

Պատգամավորն առաջարկել էր համապատասխան փոփոխություններ և լրացում կատարել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում և «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքում:

Կողմ է քվեարկել 66 պատգամավոր, դեմ՝ 14-ը, ձեռնպահ՝ 20-ը։ ԼՀԿ-ն դեմ է քվեարկել, իսկ ԲՀԿ-ն՝ ձեռնպահ:

Քանի որ լրացում պետք է կատարվեր նաև սահմանադրական օրենքում, նախագծերի փաթեթը ընդունելու համար հարկավոր էր պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-րդը։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---