Վարդան Ղուկասյան. Օրենքով գողերի պես խելոք մարդիկ աշխարհում չկան

Վարդան Ղուկասյան. Օրենքով գողերի պես խելոք մարդիկ աշխարհում  չկան

PanARMENIAN.Net - Օրենքով գողերի մշակույթը Հայաստանում վերացել է, իսկ նրանց դեմ օրենքը հատուկ քննարկման առարկա պետք է լինի: Այս մասին, Factor.am-ի փոխանցմամաբ, ասել է Գյումրիի նախկին քաղաքապետ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը` խոսելով քրեական ենթամշակույթը կրողների մասին օրենքի նախագծից:

«Կրիմինալ չկա Հայաստանի Հանրապետությունում, օրենքով գողերի պես խելոք մարդիկ աշխարահի տակ չկան: Ամենախելոքը օրենքով գողերն են, հիմի գողերն էլ են վերևը, մարդասպանն էլ են իրենք, ամեն ինչ իրենք են, ուղղակի գցել են էս մարդկանց վրա», - նշել է Ղուկասյանը՝ հերքելով, որ երբևէ համագործակցել է նման հեղինակությունների հետ, և դրա հետ մեկտեղ պնդելով՝ հարգում է «ճիշտ ապրելակերպ ունեցող» մարդկանց:

Ղուկասյանը չի բացառել, որ քրեական հեղինակություններին քրեական պատասխանատվության ենթարկել առաջարկող օրենքի նախագիծը կարող է «օրենքով գողերի անվան տակ մի շարք անմեղ մարդկանց գաղութ նստեցնելու պատճառ դառնալ»:

«Էս օրենքով վերցնենք նմանատիպ մարդկանց ուղարկենք գաղութ, պատկերացնում եք՝ ի՞նչ կլինի: Մի երկու ոստիկան մեկին կասի՝ «սա գողական ա, արագ կարգով ներկայացրեք, թող բերեն գաղութ», այ այդպես բոլոր բանտերը կլցվեն: Անմեղ մարդկանց սրա անվան տակ կլցնեն բանտերը», - ասել է պատգամավորը:

Ղուկասյանը նաև հիշեցրել է, որ իր ղեկավարման ժամանակ Հայաստանի ամենաոչկրիմինալ հանցագործություն կատարած քաղաքը Գյումրին էր

«Իմ օրոք ամբողջ քաղաքը համերաշխ է եղել, էնքան հարգանք ենք ունեցել, որ եթե ջահելները իրար հետ խնդիր են ունեցել, ես խաբար եմ արել, որ՝ ներեք, համերաշխ եղեք, ջիգյարով եղեք, և թաղերը իրար հետ բարիդրացիական հարաբերությունների մեջ են եղել»,- նշել է Ղուկասյանը՝ հավելելով, որ որոշ մարդկանց ձեռք չէր տալիս այդ իրավիճակը, քանի որ վախ են ապրում այն մարդկանցից, որոնց ժողովուրդը սիրում է:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---