ՊՆ-ն նախազորակոչիկների համար ՏՏ ոլորտում անվճար դասեր է կազմակերպում

ՊՆ-ն նախազորակոչիկների համար ՏՏ ոլորտում անվճար դասեր է կազմակերպում

PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարարության, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) և «Հայ Տեք» կիբեռանվտանգության կենտրոն հիմնադրամի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի համաձայն՝ կազմակերպվում են «1991 ստորաբաժանումում» ծառայություն անցնելու համար նախապատրաստական դասընթացներ:

Նախապատրաստական դասընթացների նպատակն է նախազորակոչային տարիքում գտնվող անձանց տրամադրել լրացուցիչ գիտելիքներ տվյալագիտության և արհեստական բանականության ոլորտների վերաբերյալ, որի շնորհիվ դասընթացների մասնակիցներն առավել պատրաստված կլինեն «1991 ստորաբաժանումում» ծառայություն անցնելու համար, հայտնում է ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նախապատրաստական դասընթացներն անվճար են։

Նախապատրաստական դասընթացների բովանդակությունն է.

գծային հանրահաշիվ և անալիտիկ երկրաչափություն,

մաթեմատիկական անալիզ,

հավանականությունների տեսություն,

ծրագրավորման հիմունքներ,

մեքենայական ուսուցման հիմունքներ,

նեյրոնային ցանցերի հիմունքներ,

ավարտական նախագծեր:

Նախապատրաստական դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել:

«1991 ստորաբաժանման» մասին տեղեկատվության կարելի է ծանոթանալ նախարարության պաշտոնական կայքում:

Հարցերի դեպքում կարելի է գրել 1991.ai@fast.foundation էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել +374 60 74 00 44 հեռախոսահամարով։

«1991 ստորաբաժանում» ծրագրի նպատակն է ապահովել զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց շարունակական կրթության, բազմակողմանի զարգացման, մասնագիտական հմտությունների յուրացման հնարավորությունները: Ծրագրով նախատեսվում է ՀՀ զինված ուժերի կազմում ստեղծել նոր հատուկ միավոր, որի գործունեության արդյունքում հնարավոր կլինի իրականացնել ինչպես ամենօրյա, այնպես էլ միջնաժամկետ և երկարաժամկետ խնդիրների լուծմանն ուղղված գիտահետազոտական նախագծեր և վերլուծություններ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---