Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հրաժարական է տվել

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հրաժարական է տվել

PanARMENIAN.Net - Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հայտարարություն է տարածել իր հրաժարականի մասին՝ նշելով, որ իր հետագա գործունեությունը Հանրային խորհրդում համարում է անիմաստ:

Մանուկյանի խոսքով՝ երկրում ձևավորվել է անվստահության և ատելության աննախադեպ աստիճանի մթնոլորտ, տեղի է ունեցել հասարակական այնպիսի պառակտում, ինչպիսին երբեք չի եղել:

«Եվ սա այն դեպքում, երբ աշխարհն ու մեր տարածաշրջանն այսքան փոխվել են՝ ավելացնելով նոր վտանգներ ու մարտահրավերներ մեր անվտանգության հարցում, Արցախի հարցում»,-ասել է Մանուկյանը՝ շեշտելով, որ նման պայմաններում իշխանության նպատակը պետք է լիներ ժողովրդին համախմբելը:

Մանուկյանը նշել է, որ այդ նպատակի իրականացման համար ամենաարդյունավետ գործիքներից մեկը կարող էր լինել հենց Հանրային խորհուրդը: Նրա խոսքով՝ խորհրդի վերջին նիստին փորձել է հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ համագործակցության եզրեր գտնելու, Հանրային խորհրդի միջոցով «պետության համար վտանգավոր» քայլեր կանխելու համար, սակայն ապարդյուն:

Մանուկյանն ասել է, որ Հանրային խորհրդի կազմից դուրս գալու իր որոշման մասին գրավոր տեղեկացրել է կառավարությանը:

Վազգեն Մանուկյանը Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում առաջին անգամ նշանակվել է 10 տարի տարի առաջ` 2009թ.–ի մայիսի 29-ին` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով։ Վերջին անգամ վերանշանակվել է 2019թ.–ի ապրիլի 4-ին։ ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, մեկնաբանելով Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հնարավոր պաշտոնանկության մասին լուրերը, օրեր առաջ ասել էր, որ Հանրային խորհուրդն անիմաստ կառույց է: Սիմոնյանը նաև ասել էր, որ լավ կլինի Վազգեն Մանուկյանն ինքը դա գիտակցի ու հրաժարական տա։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---