ԱԱԾ. Օտարերկրացիների կողմից 30-ից ավելի հայ երեխա է որդեգրվել օրենքի խախտմամբ (վիդեո) 14 նոյեմբերի 2019 - 10:16 AMT PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության ծառայությունն օտարերկրացիների կողմից ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ երեխաների որդեգրման բազմաթիվ դեպքեր է բացահայտել, հայտնում են լրատվականից՝ հավելելով, որ հարուցվել է քրեական գործ: Նշվում է, որ ՀՀ 2 քաղաքացի՝ օգտագործելով իրենց կապերը հանրապետական մանկաբարձական հաստատություններից մեկում, մի շարք գերատեսչություններում և մանկատներում, 30-ից ավելի հայ երեխաների որդեգրում են կազմակերպել՝ խնամքի հանձնելով Իտալիայի քաղաքացիներին: Մանկաբարձական հաստատության կարգադրիչ և այլ կառավարչական գործառույթներ իրականացնող մի շարք ծառայողներ, նախնական համաձայնությամբ շահից ելնելով, 2016-2018 թթ. ընթացքում սոցիալական կամ անձնական խնդիրների պատճառով հղիության ընդհատման համար ընկերության ծննդատուն դիմած տասնյակից ավելի կանանց՝ առանձին դեպքերում հղիության փաստը բարձրաձայնելու սպառնալիքով, նորածնի հիվանդությունը չափազանցնելու և սուտ տեղեկություններով հոգեբանորեն ճնշելով, հակել են որդեգրման համար հրաժարվել երեխայից ու կամքին հակառակ որդեգրման համաձայնություն տալ:Որոշ դեպքերում ծննդկաններից նաև կաշառք են վերցրել մատուցված բուժծառայությունների դիմաց: Գրավոր համաձայնություն ստանալուց հետո նորածինների մեծ մասը՝ բուժփաստաթղթերով, տեղափոխվել են մանկատներ: Վերջիններիս պաշտոնյաները՝ չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, բուժփաստաթղթերում ծննդատան կողմից նշված մտացածին ախտորոշումների օգտագործմամբ, խախտել են ՀՀ քաղաքացիների կողմից այդ երեխաներին որդեգրելու իրավունքի առաջնահերթությունը՝ խոչընդոտելով նրանց որդեգրումը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |