Ֆրանսահայ ՀՅԴ-ականները Փարիզում Արայիկ Հարությունյանին դիմավորել են հրաժարականի պահանջով պաստառներով

Ֆրանսահայ ՀՅԴ-ականները Փարիզում Արայիկ Հարությունյանին դիմավորել են հրաժարականի պահանջով պաստառներով

PanARMENIAN.Net - Ֆրանսահայ դաշնակցական երիտասարդները ՀՀ վարչապետի հետ Ֆրանսիա այցելած ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին դիմավորել են նրա հրաժարականը պահանջող պաստառներով և կարգախոսներով:

Նրանք դրանով զորակցություն են հայտնել Հայաստանում շուրջ մեկ շաբաթ առաջ սկսված ուսանողական շարժմանը, հայտնում է Yerkir.am-ը:

Երևանում ուսանողները շարունակում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ակցիաները: Նոյեմբերի 14-ին նրանք հավաքվել են կառավարության շենքի դիմաց, որտեղ ընթանում է կառավարության նիստը:

ԵՊՀ Հայ բանասիրության և Հայոց պատմության ֆակուլտների ուսանողներն արդեն մի քանի օր դասադուլ են անում, պահանջում են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, նաև դեմ են ԿԳՄՍ նախարարության կողմից մշակված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր նախագծին, որի համաձայն, բուհերում «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը պարտադիր չի լինելու:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ֆրանսիայում հայ համայնքի հետ հանդիպմանն անդրադառնալով կրթական համակարգին, ասել է որ Հայաստանին այսօր ինժներներ են պետք: «Մենք ասում ենք՝ եկեք, թամադաների պատրաստող կրթական համակարգը փոխարինենք ինժեներներ պատրաստող կրթական համակարգով»,-ասeել էր Փաշինյանը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---