Աղետի գոտու 227 ընտանիք բնակարանով ապահովման հնարավորություն կստանա

Աղետի գոտու 227 ընտանիք բնակարանով ապահովման հնարավորություն կստանա

PanARMENIAN.Net - 1988թ-ի երկրաշարժից տուժած 453 ընտանիքների նկատմամբ պետությունն ունի բնակարանով պահովման պարտավորություն, նրանցից 227 ընտանիք բնակարան գնելու հնարավորություն կստանա։ Այս մասին կառավարության նիստում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ 2020-ի բյուջեում այս նպատակով հատկացվող գումարները շուրջ 6 անգամ ավելացվել են։

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանը նշել է, որ գրավոր հարցման արդյունքում պարզել են, որ 453 անօթևան ընտանիքներից 227-ը նախընտրել է բնակարանի գնման վկայագիր ստանալու տարբերակը, 8-ը` ինչ-ինչ պատճառներով հարցմանը չի մասնակցել, մնացածը հրաժարվել են բնակարանի գնման վկայագրերից։

Այս հարցումների արդյունքների հիման վրա քաղաքաշինության կոմիտեն կառավարությանն առաջարկում է 2019 թվականի պահուստային ֆոնդից անօթևան մնացած ընտանիքներին տրամադրել 1.2 մլրդ դրամ: Ղուլարյանի խոսքով` այդ գումարից 535 մլն-ը կհատկացվի Շիրակի մարզի գյուղական բնակավայրերի 90 ընտանիքի, 674 մլն-ը` Լոռու 121 ընտանիքի, 81 մլն-ը՝ Արագածոտնի 16 ընտանիքի։ Ղուլարյանը նշել է, որ գումարը տրամադրվելու է միայն ժամանակավոր կացարանն ազատելու և տնակը քանդելու դեպքում:

2019 թվականի պետական բյուջեից հատկացված 560 մլն դրամով կլուծվի ևս 61 ընտանիքի բնակարանային խնդիր:Վարչապետը նշել է, որ հաջորդ տարի այս խնդիրը վերջնականապես լուծելու ռեալ շանս կա:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---