Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակն ու այլ պատգամավորներ հեռանում են իշխող «Վրացական երազանքից»14 նոյեմբերի 2019 - 15:41 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի փոխխոսնակ Թամարա Չուգոշվիլին և ևս մի քանի պատգամավոր հայտարարել են, որ լքում են խորհրդարանական մեծամասնությունն ու հեռանում են իրենց պաշտոններից, քանի որ ընտրակարգի փոփոխության մասին օրինագիծը չի ընդունվել: Իշխող «Վրացական երազանք՝ ժողովրդավարական Վրաստան» կուսակցության առաջնորդների օրինագիծը պաշտպանելու բազմաթիվ հորդորներն ու կոչերն ապարդյուն եղան: Նույնիսկ չնայած այն հանգամանքին, որ ընդդիմությունը կողմ է քվեարկել ուղղումներին, ընդհանուր առմամբ հաջողվել է ստանալ միայն 101 քվե, անհրաժեշտ 113-ի փոխարեն, հայտնում է «Sputnik Գրուզիան»: Իշխող «Վրացական երազանք՝ ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը դեռ ամռանն էր համաձայնություն տվել խառը ընտրակարգից համամասնականիանցնելուն՝ Թբիլիսիի կենտրոնում ցույցի դուրս եկած երիտասարդության և ընդդիմության ճնշման տակ: Այն ժամանակ կողմ արտահայտվեց իշխող կուսակցության 93 անդամ, սակայն այժմ պարզվում է, որ մեծամասնականով ընտրվածներից շատերը դեմ են դրան: Իշխող կուսակցությունից հեռացել են նաև արտաքին կապերի կոմիտեի ղեկավար Սոֆիկո Կացարավան, եվրոպական ինտեգրման կոմիտեի ղեկավար Թամարա Խուլորդավան, եվրոպական ինտեգրման կոմիտեի առաջին տեղակալ Իրինա Պրուձեն, արտաքին կապերի կոմիտեի տեղակալ Դմիտրի Ծկիտիշվիլին և պատգամավոր Գեորգի Մոսիձեն: Քվեարկությանը զուգահեռ Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի ցույց է անում «Ամոթ է» երիտասարդական շարժումը: Բացի այդ, ընդդիմադիր պատգամավորները ևս սպառնացել են բողոքի ակցիաներով: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ |