Անանյան. Մեծ մեքենաները նոյեմբերի 18-ից կմաքսազերծվեն Գյումրիում14 նոյեմբերի 2019 - 17:16 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 18-ին առաջին ավտոմեքենան կմաքսազերծվի Գյումրիի նորակառույց մաքսատանը։ Այս մասին հայտնել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ նշելով, որ մաքսազերծման ամբողջ գործընթացը նորակառույց մաքսատուն կտեղափոխվի փուլ առ փուլ՝ մինչև դեկտեմբեր, հաղորդում է Shantnews.am-ը։ Նշվում է, որ ավելի քան 20 հա ընդգրկող նախկին զորամասի տարածքը դառնալու է արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոն։ Ծրագրի առաջին փուլով մեկնարկել է ավտոմաքսատան կառուցումը։ Լայնածավալ աշխատանքներ են տարվում միաժամանակ 6 մասնաշենքերում։ Գլխավոր մասնաշենքում նախատեսում են նոյեմբերի 18-ին կատարել առաջին մաքսային ձևակերպումները։ Հետագայում այստեղ կտեղափոխվի ոչ միայն ավտոմաքսատան, այլև ավտոմեքենաների սպասարկման, հաշվառման ու մաքսային ձևակերպումների ամբողջ գործընթացը: Եվս 5 մասնաշենքեր կառուցման փուլում են: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի խոսքով՝ մինչև տարեվերջ Գյումրիում կիրականացվեն մաքսատան բոլոր գործառույթները։ Անանյանը նշել է, որ հիմա օրական ավելի քան 500 մեքենա է մաքսազերծվում Գյումրիում, նոյեմբերի 18-ից լրացուցիչ ևս 250-300 մեքենա արդեն թրեյլերներով կբերվեն Գյումրի, իսկ նոյեմբերի 25-ից արդեն նաև բեռնարկղերով տեղափոխվող մեքենաների ամբողջ ծավալը կմաքսազերծվի Գյումրիում։ Բագրատաշենի, Գոգավանի և Բավրայի մաքսակետերով ներմուծվող ինքնաշարժ բոլոր մեքենաների մաքսային ձևակերպումները մոտ մեկ ամիս է՝ իրականացվում են Գյումրիում տեղակայված Հյուսիսային մաքսատանը։ Նախատեսվում է, որ Գյումրիում օրական 1100 մեքենայի մաքսային ձևակերպում է կատարվելու։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |