Ջուլֆալակյանը՝ «Մել» ֆիլմի մասին. Ափսոսում եմ, որ կենտրոնանում ենք մարդկանց անձնականի վրա (վիդեո) 15 նոյեմբերի 2019 - 10:30 AMT PanARMENIAN.Net - Ծանրամարտիկ, Եվրոպայի եռակի չեմպիոն Մել Դալուզյանի մասին պատմող ֆիլմում կառավարությունն ուղղակի որոշել է փոքրիկ լումա ներդնել մարզիկի արած ավանդի, երկրին ճանաչում բերելու համար: Խոսելով Մել Դալուզյանի մասին նկարահանվող ֆիլմի ֆինանսավորումից՝ այս մասին 24TV-ին ասել է ըմբշամարտիկ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը՝ հավելելով, որ ինքը Մելինե Դալուզյանին ճանաչում է միայն որպես մարզիկ: «Ափսոսում եմ, որ մենք մեր առօրյան կենտրոնացնում ենք մարդկանց անձնականի վրա»,-ասել է Ջուլֆալակյանը: Նոյեմբերի 14-ին ծանրորդ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Հայաստանի Հանրապետության վարչապետը կողմ է տրանսգենդերի մասին ֆիլմի նկարահանմանը և դրան չաջակցելը համարում է խայտառակություն։ Էս ո՞ւր ենք հասել, ժողովուրդ։ Դա նորմա՞լ է հա, ըստ իս՝ չէ ու չի էլ կարող երբեք լինել նորմալ, քանի որ դա դեմ է մեր ազգի էթնիկ և բարոյական արժեհամակարգին։ Ու դրա համար պետական բյուջեյից հատկացվելու է 20 միլիոն դրամ․ պատկերացնո՞ւմ եք»: ՀՀ կառավարությունը 20 մլն դրամ է հատկացրել Մել Դալուզյանի մասին պատմող ֆիլմի նկարահանմանը: Ավելի վաղ, խոսելով ֆիլմի ֆինանսավորման շուրջ առաջացած քննարկումների մասին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ Դալուզյանն իր անձնական պաշտպանության ներքո է: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Էրդողանը՝ ՀՀ–ին․ Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ, նոր ճանապարհային քարտեզի ժամանակն է «Տարածաշրջանում արդեն նոր կարգ է ստեղծվում, անհիմն անգիրները մի անկյունում թողնելու ժամանակն է»,–ասել է նա Պապիկյանը Ֆրանսիայի Սենատի պատվիրակության հետ պաշտպանական գործակցության հարցեր է քննարկել Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանը Ֆրանսահայ լրագրողի մուտքը ՀՀ արգելվել է․ Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել «Ես Հայաստանից գնացոը չեմ, հենց այստեղ, անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ»,–ասել է նա տեսաուղերձում Ալիև․ Մոսկվան ու Բաքուն ևս մեկ մեծ նախագիծ են սկսում Հյուսիս-Հարավի շրջանակում Նա նշել է, որ Ադրբեջանի տարածքում կա երկաթգիծ, որը կապում է ադրբեջանա-ռուսական սահմանը Ադրբեջանի և Իրանի սահմանի հետ |