ՀԿԵ առաջարկը՝ ձմռանն օգտվել միջքաղաքային էլգնացքներից. Ջեռուցվում են

ՀԿԵ առաջարկը՝ ձմռանն օգտվել միջքաղաքային էլգնացքներից. Ջեռուցվում են

PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը տարվա աշնանային և ձմեռային շրջանում առաջարկում է օգտվել Երևան-Երասխ-Երևան, Երևան-Արաքս-Երևան և Երևան-Գյումրի-Երևան միջքաղաքային էլեկտրագնացքների ծառայություններից:

Էլեկտրագնացքները հագեցած են ջեռուցման համակարգերով, իսկ ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին աշխատող Երևան-Գյումրի-Երևան էքսպրեսը ունի նաև «կլիմատ-կոնտրոլ» համակարգ և անվճար ինտերնետ-կապ: Էքսպրեսի ուղևորության տևողությունը կազմում է 2 ժամ 10 րոպե, իսկ մեկ տոմսի արժեքը 2500 դրամ է:

Բոլոր մերձքաղաքային էլեկտրագնացքների (բացի Երևան-Գյումրի-Երևան էքսպրեսի) տոմսերը վաճառվում են երկաթուղային կայարանների տոմսարկղերում և անմիջապես գնացքներին: Սովորական էլեկտրագնացքների տոմսեր նախապես գնելու, պատվիրելու կամ ամրագրելու անհրաժեշտություն չկա, քանի որ միշտ առկա են ազատ տեղեր:

Ճեպընթացի տոմսերը կարելի է գնել գնացքի մեկնման օրերին Երևանի և Գյումրիի կայարանների տոմսարկղերում: Հնարավոր է գնել նաև հետադարձի տոմս (սակայն յուրաքանչյուր էլեկտրագնացքի տեղերի 50%-ից ոչ ավելի):

Առցանց տարբերակով ներհանրապետական էլեկտրագնացքների տոմսերը չեն վաճառվում: Գնացքների չվացուցակներին, տոմսերի գներին և այլ անհրաժեշտ տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ Հարավկովկասյան երկաթուղու պաշտոնական կայքում՝ «Ուղևորափոխադրումներ» բաժնում:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---