Ցուցարարները վրաններ են տեղադրել Թբիլիսիի կենտրոնում15 նոյեմբերի 2019 - 11:27 AMT PanARMENIAN.Net - Թբիլիսիի կենտրոնում սահմանադրական փոփոխությունների տապալման դեմ բողոքող ցուցարարները վրաններ են տեղադրել Ռուսթավելու պողոտայի լայնությամբ՝ խորհրդարանի դիմաց: Ցուցարարների գլխավոր պահանջը արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է համամասնական կարգով: «Մենք մեկ պահանջ ունենք՝ բոլորը մեկի դեմ. Համամասնական ընտրություններ առանց Բիձինա Իվանիշվիլու: Սա է մեր պահանջը»,-ասել է «Ամոթ է» երիտասարդական շարժման առաջնորդներից Շոթա Դիղմելաշվիլին: Ցուցարարների թվում են երիտասարդական շարժման անդամները, տարբեր ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ, քաղաքացիական ակտիվստներ, հայտնում է «Sputnik Գրուզիան»: Նոյեմբերի 14-ի երեկոյան ցուցարարների մի մասը իշխող «Վրացական երազանք՝ ժողովրդավարական Վրաստան» կուսակցության ղեկավար Բիձինա Իվանիշվիլիի հրաժարականն է պահանջել նրա նստավայրի մոտ: Իշխող «Վրացական երազանք՝ ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը դեռ ամռանն էր համաձայնություն տվել խառը ընտրակարգից համամասնականի անցնելուն՝ Թբիլիսիի կենտրոնում ցույցի դուրս եկած երիտասարդության և ընդդիմության ճնշման տակ: Այն ժամանակ կողմ արտահայտվեց իշխող կուսակցության 93 անդամ, սակայն այժմ պարզվում է, որ մեծամասնականով ընտրվածներից շատերը դեմ են դրան: Նույնիսկ չնայած այն հանգամանքին, որ ընդդիմությունը կողմ է քվեարկել ուղղումներին, ընդհանուր առմամբ հաջողվել է ստանալ միայն 101 քվե, անհրաժեշտ 113-ի փոխարեն: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը |