«VBET-ը միավորել է ինձ ու հայ ազգին». Արսեն Գուլամիրյանը ռինգում կպաշտպանի չեմպիոնական գոտին15 նոյեմբերի 2019 - 11:48 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 15-ին Փարիզի AccorHotels արենայում մոտ 10,000 հանդիսականի առաջ կկայանա գերլարված դիմակայություն. ֆրանսահայ բռնցքամարտիկ, WBA վարկածով աշխարհի չեմպիոն Արսեն Գուլամիրյանը կհանդիպի ավստրալացի Քեյն Ուոթսի հետ՝ պաշտպանելու իր չեմպիոնական գոտին: Արսեն Գուլամիրյանը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 24 մենամարտ՝ տանելով նույնքան հաղթանակ, որից 16-ը՝ նոկաուտով: 32-ամյա բռնցքամարտիկը մոտ մեկ տարի ռինգ դուրս չի եկել, սակայն դա տեղի է ունեցել ոչ իր մեղքով. 2018-ին Մարսելում Մայրցամաքային չեմպիոնի գոտին պաշտպանելուց հետո նա պետք է մենամարտեր այս քաշային կարգում ուժեղագույն բռնցքամարտիկներից ղազախ Բեյբուտ Շումեդովի հետ, սակայն հանդիպումը չի կայացել ֆինանսական սկանդալի պատճառով: Հետո, Գուլամիրյանը պետք է բացարձակ չեմպիոնի տիտղոսը վիճարկեր գործող չեմպիոն Դենիս Լեբեդևի հետ, սակայն ռուս բռնցքամարտիկը որոշել է ավարտել կարիերան, մենամարտը չեղարկվել է և տիտղոսը փոխանցվել է Գյուլամիրյանին:
Այս առաջնության գլխավոր հովանավորը հայկական VBET ընկերությունն է, որը նաև աջակցելու է Գուլամիրյանին: «VBET-ը միավորել է ինձ ու հայ ազգին: Նրանք բանակցել են հայկական հեռուստաընկերության հետ, որպեսզի Հայաստանում նույնպես ցուցադրվի իմ մենամարտը: Հայերը իսկական չեմպիոն ունեն, բայց ոչ բոլորն են նրան ճանաչում: VBET-ի նախաձեռնությունը հիանալի է»,- ասել է Գուլամիրյանը: Նոյեմբերի 15-ին Գուլամիրյանին իսկական քննություն է սպասում, քանի որ Feroz-ը պետք է ապացուցի, որ զուր չի կրում WBA վարկածով աշխարհի ուժեղագույնի կոչումը: Առաջին անգամ ֆրանսահայ բռնցքամարտիկի մենամարտը ցուցադրվելու է նաև Հայաստանում՝ VivaroBet-ի պաշտոնական կայքում ու Շանթ հեռուստաընկերությամբ: «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր գլխավոր գործընկեր VBET-ին: Մենք սկսել ենք նրանց հետ համագործակցել ու խաղադրույքներ առաջարկել մենամարտերի համար: VBET-ը հայկական ընկերություն է, որը աջակցում է թե՛ մեզ, թե՛ Արսենին: Կարծում եմ, որ համագործակցությունը շարունակական կլինի ու ժամանակի ընթացքում նոր մակարդակի դուրս կգա»,- ասել է WBA աշխարհի առաջնության կազմակերպիչ ու պրոմոութեր Սեբաստիան Ակարիսը: Նրա խոսքով՝ ֆրանսիացիները երկար են սպասել նման լայնամասշտաբ միջոցառման ու շատ ուրախ են այս առիթով: Նոյեմբերի 14-ին տեղի է ունեցել բռնցքամարտիկների կշռման պաշտոնական արարողությունը և հայացքների մենամարտը: Բռնքամարտի երեկոն կմեկնարկի Երևանի ժամանակով նոյեմբերի լույս 16-ի գիշերը՝ ժամը 01:35-ին: Վիվառո ընկերությունը նաև գործակիցներ է սահմանել երեկոյի մենամարտերի համար: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |