Նախարար.10 մլն ծառ տնկելու նախագիծը անտառվերականգնման մասն է

Նախարար.10 մլն ծառ տնկելու նախագիծը անտառվերականգնման մասն է

PanARMENIAN.Net - Բյուջեում չկա որևէ հիշատակում 2020-ին 10 մլն ծառերի տնկման ծրագրի ֆինանսավորման մասին, քանի որ ծրագիրը անտառվերականգնման նախագծի մի մասն է։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի դիտարկմանը, թե 10 մլն ծառ տնկելու ծրագրի վերաբերյալ 2020-ի բյուջեում որևէ տող չկա, մինչդեռ դրա համար մոտ 20 մլրդ դրամ է պահանջվում:

Նախարարը նշել է, որ պետական բյուջեով ընդհանուր առմամամբ անտառվերականգման աշխատանքների համար նախատեսված է $1 մլն։

Գրիգորյանի խոսքով՝ իրենք ենթադրում են, որ ծրագիրը լինելու է համահայկական, սակայն բանակցություններ են տարվում այլ երկրների հետ՝ համատեղ ֆինանսավորում իրականացնելու համար։ Նախարարը նշել է, որ բարեկամ երկրներից մեկը խոստացել է 1 մլն տնկի անվճար տրամադրել Հայաստանին։ Գրիգորյանը նաև տեղեկացրել է, որ առանձնացվել են այն տարածքները, որտեղ լինելու է ծառատունկը, և որոշվել են տնկվող ծառերի տեսակները:

Կարդացեք նաև՝ Թանդիլյան. 10 մլն ծառ տնկելու մասով 2020-ի բյուջեում նշում չկա, ինչը մոտ 20 մլրդ դրամ է կազմում

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---