Վենետիկը ջրհեղեղից 1 մլրդ եվրոյի վնաս է կրել15 նոյեմբերի 2019 - 16:00 AMT PanARMENIAN.Net - Վենետիկը ջրհեղեղից 1 մլրդ եվրոյի վնաս է կրել: Այդ մասին հայտարարել է քաղաքապետ Լուիջի Բրունյարոն: «Մենք քանդեցինք Վենետիկը: Խոսքը մեկ միլիարդի վնասի մասին է՝ և դա այն մասին է, ինչ արդեն եղել է, ոչ թե այսօրվա տվյալ»,-ասել է նա՝ այցելելով Սան Մարկո հրապարակ Վենետո շրջանի նահանգապետ Լուկա Ձայայի և «Լիգա» կուսակցության առաջնորդ Մատեո Սալվինիի հետ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ Վենետիկի քաղաքապետը գրել էր Twitter-ում, որ ստիպված էր փակել քաղաքի հրապարակները նոր «բարձր ալիքի» պատճառով, որը նոյեմբերի 15-ի առավոտյան հասել էր 153 սմ: Ձայան իր հերթին ասել է. «Տներում, խանութներում, ամենուր ջուր է: Համատարած ավերածություն է՝ սկզբից ջուրն է բարձրանում և վնաս հասցնում, հետո մնում է աղը, որը քայքայում է պատերը, հատակը, արվեստի գործերը, խճանկարները»: Վենետիկում կրկին սպասում են եղանակային պայմանների վատթարացման: Հորդառատ անձրևների և անբերանպաստ եղանակի պատճառով Վենետիկում վերջին 50 տարում տեղի ունեցած ամենահզոր ջրհեղեղից տուժել է նաև Սբ Ղազար կղզին, որտեղ գտնվում է Մխիթարյան միաբանությունը:Վանքի մատենադարանը, պատկերասրահը, ձեռագրատունը չեն տուժել: Հղումներ թեմայով. Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանը Տաթևի և Տաթևի մեծ անապատ համալիրները Հաագայի կոնվենցիայով ուժեղացված պաշտպանության տակ առնելու հայտ կներկայացնի Նախապատրաստական աշխատանքներ են ընթանում «Ազատություն»․ՀՀ–ն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից Գումարը, ըստ փաստաթղթի, պետք է տրամադրվի մեկ գումարտակի համար նախատեսված դաշտային մոդուլային ճամբար ստեղծելու համար ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ |