ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու 2020-ի բյուջեին

ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու 2020-ի բյուջեին

PanARMENIAN.Net - ԱԺ ԲՀԿ խմբակցությունը դեմ է քվեարկելու 2020-ի բյուջեի նախագծին: Այդ մասին պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարել է Ազգային ժողովում 2020 թվականի բյուջեի քննարկման ժամանակ:

ԲՀԿ խմբակցության անունից ելույթ ունեցող պատգամավորը ոլորտ առ ոլորտ անդնադարձել է բյուջեի նախագծի խնդիրներին։ Նա ասել է, որ մարդկանց եկամուտները չեն աճում, բայց սպառողական վարկերը մեծանում են, ինչի արդունքում մարդկանց վրա ծանրանալու են այդ վարկերը, հայտնում է Shantnews.am-ը:

Մելքումյանն ասել է նաև, որ «Բարգավաճ Հայաստանը» չի կիսում այս բոյւջեի իրականացման քաղաքական պատասխանատվությունը և չի էլ կարող կիսել։ «Եվ մենք միանշանակ դեմ ենք քվեարկելու այս բյուջեի նախագծին», – հավելել է Մելքումյանը։

Բոլոր պատգամավորների և նաև խմբակցությունների անունից ելույթների ավարտից, և կառավարության ներկայացուցիչների կամ վարչապետի ելույթից հետո հաջորդ քայլը լինելու է բյուջեի վերաբերյալ քվեարկությունը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---