Ստոկհոլմում Հայաստանի ԱԳՆ ղեկավարի այցի դեմ ադրբեջանական բողոքի ցույց չի եղել

PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարարի այցի դեմ ադրբեջանական բողոքի ցույց Շվեդիայում չի եղել: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին են հաղորդել ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում: «Ադրբեջանական ԶԼՄ-ները կրկին ապատեղեկատվություն են տարածում, որը զարմանք առաջացրեց ինչպես Հայաստանում, այնպես էլ Շվեդիայում»,-ասել են ՀՀ արտգործնախարարությունում:



Ինչպես հաղորդել են ադրբեջանական ԶԼՄ-ները, Հայաստանի եւ Շվեդիայի ԱԳՆ ղեկավարների նախօրեին կայացած հանդիպումը բողոքի ցույց է անցկացրել Էդվարդ Նալբանդյանի Ստոկհոլմ այցելության դեմ: Պիկետի ավարտից հետո հայտարարություն է ընդունվել, որտեղ դատապարտվում է «Հայաստանի ագրեսիան Ադրբեջանի դեմ»:Փաստաթուղթը փոխանցվել է Շվեդիայի ԱԳՆ:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---