Թրամփի իմփիչմենթի շուրջ լսումները Կոնգրեսում նրա մեղավորության ապացույցներ չեն հայտնաբերել16 նոյեմբերի 2019 - 11:48 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 15-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության գծով հատուկ հանձնախմբում ավարտվել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի գործի հետաքննության շրջանակում անցկացված լսումները: Թրամփի մեղավորության ապացույցներ չեն հայտնաբերվել: Այդ մասին ասվում է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ստեֆանի Գրիշեմի գրավոր հայտարարության մեջ: «Երկրորդ բաց լսումները նույնքան ապարդյուն էին, որքան առաջինները: Նախագահի կողմից որևէ խախտումների ապացույց չի ներկայացվել: Իրականում լսումներին մասնակցող Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը երդում է տվել, որ ոչինչ չգիտի որևէ հանցավոր գործունեության մասին, որին առնչություն ունի Թրամփը»,-ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Դժվար է պատկերացնել ժամանակի ավելի անիմաստ վատնում, քան այս լսումներն էին, սակայն Ներկայացուցիչների պալատի դեմոկրատներից ակնկալում ենք այս միտումնավոր քաղաքական թատրոնի շարունակություն»,-ասել է Գրիշեմը: Սպիտակ տունը նաև հրապարակել է Թրամփի ապրիլի 21-ի հեռախոսազրույցի սղագրությունն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |