Որպես «ՄԱՊ-ի Ալիկ» հայտնի նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը կալանավորվել է

Որպես «ՄԱՊ-ի Ալիկ» հայտնի նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը կալանավորվել է

PanARMENIAN.Net - ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, ՄԱՊ-ի Ալիկ անունով հայտնի Ալեքսան Պետրոսյանը կալանավորվել է: Վերջինս արգելանքի է վերցվել դատարանից, հաղորդում է Hetq.am-ը: Պետրոսյանին կալանավորելու միջնորդություն ներկայացրել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը:

Հարությունյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու և փողերի լվացման մեջ: Ըստ քրեական գործի՝ նա, զբաղեցնելով բնապահպանության նախարարի պաշտոնը, գործարար Սիլվա Համբարձումյանին ուսումնասիրության 10 հատուկ լիցենզիաներ տրամադրելու գործընթացն իրականացնելու, հետագայում ուսումնասիրության ժամկետները երկարացնելու և հանքերի շահագործման թույլտվություն ստանալու հարցը նրա օգտին լուծելուն նպաստելու համար պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 4.2 մլրդ դրամին համարժեք 14 մլն ԱՄՆ դոլար կաշառք: Համբարձումյանը բանկային իր հաշվեհամարներից կանխիկացրել և Արամ Հարությունյանի մտերիմի միջոցով նրան է տվել 6 մլն ԱՄՆ դոլար կաշառքի գումարը:

Պահանջված կաշառքի գումարի մյուս մասը` 8 մլն ԱՄՆ դոլար գումարը, Արամ Հարությունյանն իր մտերիմների օժանդակությամբ ստացել է Արաբական Միացյալ Էմիրություններում բացված տարբեր հաշվեհամարներին փոխանցումներ կատարելու եղանակով:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---