«Լիդիան Արմենիան» դատի է տվել շրջակա միջավայրի նախարարությանը![]() 16 նոյեմբերի 2019 - 12:14 AMT PanARMENIAN.Net - «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն օրեր առաջ դատի է տվել շրջակա միջավայրի նախարարությանը: Հայցը մակագրվել է ՀՀ Վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանին: Այս մասին հաղորդում է Armtimes.com-ը՝ հղում անելով DataLex դատական տեղեկատվական համակարգին: Ավելի ուշ ընկերությունը տեղեկացրել էր, որ նախարարությունն իրենց ներկայացրած ջրօգտագործման թույլտվության նախագիծը մերժել է, ինչն ապօրինի է: «Լիդիան Արմենիա»-ն դիմել դատարան՝ պահանջելով պարտավորեցնել նախարարությանը տրամադրել «Լիդիանին» ջրօգտագործման թույլտվության տպագիր օրինակ: Ամռանը ընկերությունը դիմել էր նախարարությանը՝ Դարբ գետից 43.5 լիտր/վայրկյան ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար: Նախարարությունը հետաձգել էր թույլտվությունը և տրամադրել մի շարք դիտողություններ: Սեպտեմբերի 26-ին ընկերությունը գրավոր պատասխանել էր նախարարությանը՝ վերանայելով թույլտվության դիմումը և դիմելով 40 լ/վ ջրօգտագործման թույլտվության համար: Ըստ ընկերության՝ հոկտեմբերի 31-ին շրջակա միջավայրի նախարարի կողմից հոկտեմբերի 25-ին ստորագրված ջրօգտագործման թույլտվության դիմումը մերժվել է: ![]() ![]() Փաշինյանն անդրադարձել է նաև կապիտալ ծախսերի թերակատարմանը՝ նշելով, որ դա կապված է կոռուպցիայի դեմ պայքարի հետ Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության ընթացիկ օրակարգին և դրա հետագա զարգացմանը վերաբերող հարցեր Նա նշել է, որ պայմանագրերը լուծարվում են ամբողջությամբ, միակողմանի կերպով՝ հիմք ընդունելով դրանց համապատասխան դրույթները և ղեկավարելով Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքով Ուդումյանի խոսքով՝ նվազագույն աշխատավարձի բարձրացումը բերելու է միջին աշխատավարձի աճի ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |