ՀՀ-Հունաստան խաղից 4 երկրպագու բերման է ենթարկվել16 նոյեմբերի 2019 - 12:59 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 15-ին Հայաստան-Հունաստան ֆուտբոլային հանդիպումից հետո Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտից, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, բերման է ենթարկել 4 քաղաքացի։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի ծառայողները վերոնշյալ անձանց բերման է ենթարկել ժամը 22.50-ին: Պարզվել է, որ երիտասարդները վիճաբանել և քաշքշել էին միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Նոյեմբերի 16-ին, ժամը 00.10-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը մարզադաշտի տարաքից «աջ ակնակապճի պատռված վերք, քթոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 36-ամյա մի տղամարդու: Մեկնել են օպերատիվ խմբի ծառայողները։Տուժածը հրաժարվել է հաղորդում տալուց:Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր։ Նոյեմբերի 15-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացել է ԵՎՐՈ 2020-ի որակավորման խմբային փուլի Հայաստան-Հունաստան հանդիպումը, որն ավարտվել է 0:1 հաշվով հօգուտ Հունաստանի: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ նախագահ․ Դրական եմ վերաբերվում, եթե ՀՀ–ն գազ գնի Ադրբեջանից Ըստ նրա՝ սահմանին սյուն տեղադրելը նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրարից տարածքային պահանջներ չունեն Զախարովա․ՌԴ–ն պատրաստ է աջակցել ՀՀ–ին և Ադրբեջանին սահմանազատման և ԼՂ հուշարձանների պահպանման հարցերում «Պայմանավորվածությունները պետք է լինեն կայուն, հավասարակշռված և փոխընդունելի»,–ասել է նա Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը Երթի մասնակիցներն Ադրբեջանի դեսպանատան մոտից քայլել են դեպի Թուրքիայի դեսպանատուն, հետո դեպի Սպիտակ տուն Ալիև․ ՌԴ-ն երբեք չի հեռանա Կովկասից Նա հավելել է, թե Ադրբեջանին հաջողվել է ՌԴ հետ համագործակցության այնպիսի ձևաչափ մշակել, որը փոխշահավետ է |