ՀՀ-ն, Վրաստանն ու Իրանը մաքսային գործակցության համաձայնագրեր են ստորագրել

ՀՀ-ն, Վրաստանն ու Իրանը մաքսային գործակցության համաձայնագրեր են ստորագրել

PanARMENIAN.Net - Վրաստանի և Իրանի ներկայացուցիչների հետ Հայաստանում ստորագրված փաստաթղթերով իրականացվելու է ապրանքների մասին նախնական տեղեկատվության փոխանակում, որն աշխատելու է մաքսային հսկողությունը դյուրացնելու համար։ Այս մասին հայտնել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, հայտնում է Shantnews.am-ը։

Պաշտոնյան բացատրել է, որ եթե, օրինակ, Իրանից Հայաստան է գալիս որևէ բեռ, ապա իրանական մաքսային ծառայության աշխատակիցները, արդեն իսկ ունենալով բեռի մասին տեղեկություններ, միանգամից հաղորդում են Հայաստանի գործընկերներին։ Արդյունքում հայկական կողմում նախապես իմանում են բեռի մասին՝ մինչև դրա սահման հասնելը։

Սա, այսուհետ, իրականացվելու է Հայաստանի, Վրաստանի և Իրանի միջև։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---