Փաշինյանը Մովսես Հակոբյանին ազատել է Գլխավոր ռազմական տեսչի պաշտոնից

Փաշինյանը Մովսես Հակոբյանին ազատել է Գլխավոր ռազմական տեսչի պաշտոնից

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Մովսես Հակոբյանն ազատվել է Գլխավոր ռազմական տեսչի պաշտոնից: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Մովսես Հակոբյանին ազատել գլխավոր ռազմական տեսչի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ:

Մովսես Հակոբյանը Գլխավոր ռազմական ռեսչի պաշտոնում նշանակվել էր 2018-ի մայիսի 24-ին: Մինչ այդ Հակոբյանը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնն էր զբաղեցնում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---