«Ջոկերը» հասույթով համաշխարհային ռեկորդ է սահմանել R վարկանիշով ֆիլմերի շարքում

«Ջոկերը» հասույթով համաշխարհային ռեկորդ է սահմանել R վարկանիշով ֆիլմերի շարքում

PanARMENIAN.Net - Խոակին Ֆենիքսի գլխավոր դերակատարմամբ «Ջոկեր» ֆիլմի համաշխարհային հասույթը գերազանցել է 1 մլրդ դոլարը:

Դրա շնորհիվ Թոդ Ֆիլիպսի ֆիլմն առաջինն է R վարկանիշով ֆիլմերի շարքում, որը նման գումար է հավաքել: Բացի այդ, «Ջոկերը» պատմության մեջ երրորդ ֆիլմն է (բոլոր ֆիլմերի թվում), որին դա հաջողվել է առանց ցուցադրության Չինաստանում, գրում է Gazeta.ru-ն:

Ըստ IMDb-ի, ֆիլմը վարձույթում այս պահի դրությամբ հավաքել է $1,016,599,593:

Հոկտեմբերի 11-ին հայտնի դարձավ, որ «Ջոկերն» ընդգրկվել է բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմերի ցանկում ըստ IMDb-ի վարկածի, և 10-րդն է ցանկում: Ֆիլմը պատմում է Ջոկերի մասին, որը Բեթմենի գլխավոր հակառակորդն է հայտնի կոմիքսում: Սեպտեմբերի 7-ին ֆիլմը «Ոսկե առյուծի» է արժանացել Վենետիկի կինոփառատոնում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---