Գերմանիայում կոչ են անում պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ

Գերմանիայում կոչ են անում պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ

PanARMENIAN.Net - Գերմանիայում ընդդիմադիր ուժ համարվող «Կանաչների կուսակցությունը» կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ:

Պատճառը Սիրիայի հյուսիսում «անվտանգության գոտու» ստեղծման համար Թուրքիայի կողմից իրականացվող «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունն է, հայտնում է Ermenihaber-ը:

Պատվիրակությունները ձայների մեծամասնությամբ ընդունել են մի բանաձև, որը Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող վերոհիշյալ ռազմական գործողության պատճառաբանությամբ պահանջում է չեղարկել Թուրքիայի և ԵՄ միջև կնքված փախստականների համաձայնագիրը:

Քրդերի դեմ «Խաղաղության ակունք» ռազմագործողությունը Թուրքիան մեկնարկել է հոկտեմբերի 9-ին։ Թուրքական զինուժի ներխուժումը Սիրիայի հյուսիս-արևելք տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ամերիկյան զինված ստորաբաժանումները լքեցին Եփրատ գետի արևելյան հատվածը։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---